08.07.2021. Կորոնավիրուսի 186 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ
Առողջություն
11:28 08/07/2021
Հայաստան

08.07.2021. Կորոնավիրուսի 186 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 5093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 78 մարդ: Գրանցվել է մահվամ 8 դեպք:  Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  225 987  դեպք, որոնցից  217 381 -ն` առողջացած, 4536-ը` մահվան ելքով: 

Մահվան ևս 1104 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5640 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2966 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 220 466 թեստավորում:

Placeholder
08.07.2021. Կորոնավիրուսի 186 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ