Տոկիոյում օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի
Աշխարհում
20:00 08/07/2021
Աշխարհ

Տոկիոյում օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի

Ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում և հարակից Չիբա, Կանագավա և Սայտամա նահանգներում՝ առանց հանդիսատեսի: Այս մասին գրում է Sports.ru-ն։

Որոշումն ընդունվել է այսօր՝ 2020 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցիչների ու Տոկիոյի քաղաքային իշխանությունների առցանց նիստի ընթացքում։

Նշենք, որ այսօր Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտնել է Տոկիոյում արտակարգ ռեժիմ մտցնելու մասին՝ COVID-19 վարակի դեպքերի աճի պատճառով:

Placeholder
Տոկիոյում օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի