09.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ
Օրվա թեմա
11:14 09/07/2021
Հայաստան

09.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ

Հայասանում երեկ կատարվել է 4046 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Առողջացել է 109 մարդ: Մեկ օրում  մահացել է 5 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի  9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 135 դեպք, որոնցից 217 490 -ն` առողջացած, 4540-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1105 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5645 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 224 512 թեստավորում:


 

Placeholder
09.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ