ՍԴ-ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով նյութերի հետազոտման կարգը
Իրավունք
16:20 09/07/2021
Հայաստան

ՍԴ-ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով նյութերի հետազոտման կարգը

Սահմանադրական դատարանը վերադարձավ խորհրդակացական սենյակից, որտեղ քննարկվում էր հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը, դատավարության կողմերի, դատավորների դիրքորոշումներն ու առաջարկությունները:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ներկայացրած կայացրած որոշումը. «Բացատրություններով հանդես կգան նախ դիմողները՝ համապատասխան դիմումները  ՍԴ մուտքագրելու հետևյալ հաջորդականությամբ՝ «Հայաստան» դաշինք, «Զարթոնք» կուսակցություն, «Հայոց հայրենիք» կուսկացություն և «Պատիվ ունեմ» դաշինք, այնուհետև ըստ հերթականության պատասխանողը, հարակից պատասխանողները՝ դատախազությունը, ոստիկանությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, վերջում երրորդ անձը:

Յուրաքանչյուր կողմ բացատրությունից հետո այդ կողմին, երրորդ անձին հարցեր կտան դատավարության մյուս կողերը, երրորդ անձը: Բացատրության տևողությունը կլինի կողմնորոշիչ կողմերի համար

Կողմերի միջնորդություններին ՍԴ-ն կանդրադառնա նյութերն ուսումնասիրելուց, գործի դատաքննության ընթացքում կողմերի բացատրությունները, հարցուպատասխանները լսելուց հետո:

Այսօր կաշխատենք մինչև ժամը 18:00-ն, սակայն չի բացառվուըմ, որ հաջորդ օրերին դատաքննությունը սկսվի ժամը 10:00-ին, տևի ավելի երկար, քան 18:00-ն է»:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է այսօր ժամը 11:00-ից:


 

Placeholder
ՍԴ-ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով նյութերի հետազոտման կարգը