Թալիբները հարձակվել են Աֆղանստանի երկրորդ քաղաքի՝ Կանդահարի վրա
Քաղաքական
19:52 09/07/2021
Աշխարհ

Թալիբները հարձակվել են Աֆղանստանի երկրորդ քաղաքի՝ Կանդահարի վրա

«Թալիբան» արմատական շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Կանդահարի թաղամասերից մեկի վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է  TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ուժերի աղբյուրը:

Նրա խոսքով՝ գրոհայինները հարձակվել են երկու անցակետերի վրա: Կանդահարի ոստիկանությունը հայտնում է, որ քաղաք են ժամանել լրացուցիչ ուժեր:

Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր, որ արմատական «Թալիբան»-ը մերժել է Աֆղանստանի կառավարության խաղաղության առաջարկները: Ուրբաթ օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական խոսնակ Մոհամադ Սոհայիլ Շահինը ասել է, որ շարժումը ԱՄՆ-ին չի խոստացել, որ չի գրավելու Աֆղանստանի նահանգների վարչական կենտրոնները:

Placeholder
Թալիբները հարձակվել են Աֆղանստանի երկրորդ քաղաքի՝ Կանդահարի վրա