Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքապետերին եղել է հարկադրանք հրաժարական տալ. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ
««Հայաստան» դաշինքի քանի՞ ներկայացուցչի է առաջարկվել, հարկադրվել հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտոնից»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածուի, վարչապետի պաշտոնակատարի կողմից հունիսի 8-ին ասվել էր՝ կարճ ասած բոլոր համայնքի ղեվակարները ռադ են լինելու, վենդետա է լինելու:
Ի դեպ, նշված գործընթացը նաև շարունակական բնույթի է»,- ասաց Ա. Վարդևանյանը։
Նա նշեց, որ Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքապետերին նման հարկադրանք-պահանջ ներկայացվել է, քրեական հետապնդումները մշտապես են օգտագործվել, հիմա էլ են օգտագործվում։
«Կոնկրետ թիվ չասեմ, բայց ուղղակի այն հիշատակումը, որ ներկայացրեցի, թե ինչ է ասվել Հայաստանի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձի կողմից համայնքի ղեկավարների վերաբերյալ, ինչ ձևակերպում է օգտագործվել, կարծում եմ՝ պատկերը բավականին սպառիչ է»,-ասաց նա: