ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
Իրավունք
12:40 10/07/2021
Հայաստան

ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունը՝ Հանրապետության նախագահին հրավիրել դատարան և պարզաբանումներ ստանալ ընտրության քվերակության օրը հունիսի 20-ին նշանակելու որոշման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նույն միջնորդությունը Հ. Թովմասյանը նաև երեկ էր ներկայացրել, որը դատարանը մերժել էր։

Դատարանը բավարարեց Հրայր Թովմասյանի մեկ այլ միջնորդությունը, որը վերաբերում է Դատական դեպարտամենտից տեղեկատվություն պահանջելուն: ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ Դատական դեպարտամենտից կպահանջեն  ՀՀ քրեական օրենսիք 226.2 հոդվածի բովադակությանը դատական պարկատիայում տրված մեկնաբանության վերաբերյալ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավոել են ոի  քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է այսօր ժամը 11:00-ից:

 

Placeholder
ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը