10.07.2021. Կորոնավիրուսի 150 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Առողջություն
11:17 10/07/2021
Հայաստան

10.07.2021. Կորոնավիրուսի 150 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 5553 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Առողջացել է 97 մարդ։ Մեկ օրում գրանացվել է մահվան 3 դեպք։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով,  հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 285 դեպք, որոնցից 217 587-ն` առողջացած, 4542-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1106 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5648 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3050 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 230 065 թեստավորում:

Placeholder
10.07.2021. Կորոնավիրուսի 150 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ