Ինչքա՞ն ժամանակ են COVID-19-ով հիվանդացած մարդիկ զգում դրա ախտանիշները
Աշխարհում
15:34 10/07/2021
Աշխարհ

Ինչքա՞ն ժամանակ են COVID-19-ով հիվանդացած մարդիկ զգում դրա ախտանիշները

COVID-19-ով վարակված տասը մարդուց մեկը հիվանդանալու պահից վեց ամիս շարունակ ունեցել է հիվանդությանը բնորոշ ախտանիշներ՝  հազ, հևոց։  Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Straits Times թերթը ՝ վկայակոչելով Սինգապուր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի (NCID) ուսումնասիրությունը։

Ուսումնասիրության համաձայն, ավելի հազվադեպ դեպքերում անձը, ով հիվանդացել է COVID-19-ով, երկար ժամանակ ունեցել է անընդհատ հոգնածություն, գլխապտույտ և անքնություն։

Գիտնականները պարզել են, որ չնայած կովիդը հիմնականում ազդում է թոքերի վրա, այն նաև մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

«Որոշ մարդկանց մոտ վիրուսը վնասում է արյան անոթները և, մասնավորապես, փոքր անոթները, որոնք կան մարմնի յուրաքանչյուր մասում, ինչը հանգեցնում է արյան մատակարարման արգելափակմանը և արյունահոսությանը», - ասել են հետազոտողները։

Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ պարզ չէ այն պատճառը, թե ինչու հիվանդության ախտանիշները պահպանվում են նույնիսկ ապաքինումից հետո:

Ուսումնասիրությունը, որը սկսվել է 2020 թվականի հունվարին Սինգապուրում COVID-19- ի առաջին դեպքերը պարզելուց հետո, հանրային առողջապահական կլինիկաներում 288 հիվանդ է մասնակցել: Նրանք վերահսկվել են վարակվելու առաջին շաբաթներից վեց ամիս:

Placeholder
Ինչքա՞ն ժամանակ են COVID-19-ով հիվանդացած մարդիկ զգում դրա ախտանիշները