ՈւԵՖԱ-ն տուգանել է բրիտանացիներին Դանիայի դեմ խաղում երկրպագուների խուլիգանության համար
Աշխարհում
17:46 10/07/2021
Աշխարհ

ՈւԵՖԱ-ն տուգանել է բրիտանացիներին Դանիայի դեմ խաղում երկրպագուների խուլիգանության համար

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն,  տուգանել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային՝ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Դանիայի դեմ խաղում Անգլիայի ազգային հավաքականի երկրպագուների կողմից խուլիգանության համար: Անգլիայի հավաքականի երկրպագուները խաղի ընթացքում օգտագործել են լազերային ցուցիչ և պիրոտեխնիկա:

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Անգլիայի ասոցիացիայի տուգանքի չափը 30 հազար եվրո է:

Անգլիայի ՖԱ-ի դեմ պատժամիջոցները կիրառվել են այն բանից հետո, երբ բրիտանացի երկրպագուները դանիացիների դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածի ժամանակ լազերային լույս են գցել դանիացի դարպասապահի աչքերին։ Այսպիսով, հանդիսատեսը փորձել է շեղել դանիացուն։

Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն պատժել է Անգլիային այն անկարգությունների համար, որոնք եղել էին  թիմերի ազգային օրհներգերի կատարման ընթացքում:

Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ եզրափակիչ դուրս եկած Անգլիայի:

Եվրոպայի չեմպիոնի կոչման համար Անգլիան կպայքարի Իտալիայի դեմ հուլիսի 11-ին։
 

Placeholder
ՈւԵՖԱ-ն տուգանել է բրիտանացիներին Դանիայի դեմ խաղում երկրպագուների խուլիգանության համար