Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 1364-ով
Տարածաշրջան
13:45 10/07/2021
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 1364-ով

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1,364-ով, 22 մարդ մահացել է:

Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համաճարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 376.200 դեպք, հաղորդում է «sputnik-georgia»-ն:

Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 423 մարդ լքել է կլինիկաները, իսկ համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 358 227 հիվանդ: 5443-ը՝ հեռացել են կյանքից:

Օրվա ընթացքում կատարվել է 33,629 թեստ, որից 17,883-ը` հակագենի, իսկ 15,746-ը` ՊՇՌ թեստեր:

Հայտնաբեման դրական ցուցանիշը օրական`4.06% է, վերջին 14 օրվա ընթացքում` 3.67%, վերջին յոթ օրվա ընթացքում`4.07%:

Պատվաստումները կատարել են 296 074 մարդ, այդ թվում՝ 6448 վերջին 24 ժամվա ընթացքում:

Ներկայումս 77 մարդ գտնվում է կարանտինում, 3 364-ը` հիվանդանոցներում, 909-ը մեկուսացման հյուրանոցներում:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:
 

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 1364-ով