Եկեք հասկանանք, թե՝ «դրանց սաղին բռնելու ենք, շինենք»-ը ի՞նչ է ենթադրում. Վարդևանյանը՝ դատախազին
Իրավունք
17:45 12/07/2021
Հայաստան

Եկեք հասկանանք, թե՝ «դրանց սաղին բռնելու ենք, շինենք»-ը ի՞նչ է ենթադրում. Վարդևանյանը՝ դատախազին

«Պարոն Կարեն Բիշարյանը մանրակրկիտ նկարագրում էր, թե մուրճն իրենից ինչ է ենթադրում և այլն: Քանի որ դատախազությունը նման տեսակ մանրամասն վերլուծություն էր իրականացնում՝ եկեք հասկանանք, թե՝ «դրանց սաղին  բռնելու ենք, շինենք»-ը ի՞նչ է ենթադրում»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով դատաքննությանն այս հարցը Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի ուղղեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը նշեց, որ մուրճը, ինչպես ասաց դատախազ Բիշարյանը, օրենքի, իրավունքի դիտատուրան էր, իսկ այս արտահայտությունն ի՞նչ է:

Դատախազ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք այդ արտահայտություններից որևէ մեկի բովանդակության դետալացման անհրաժեշտություն չունեն:

«Դուք մատնանշեցիք պարոն Բիշարյանի կողմից բերված չափանիշներից միայն մեկը: Արդյոք այդ խոսքի համատեքստը, դիտավորությունը ձեր կողմից հաշվի չի առնվում, մեր կողմից հաշվի են առնվել այդ բոլոր չափանիշների համադրված վերլուծությունը և դրանցից յուրքանչյուրի իրականության մեջ առկա փաստական հանգամանքները:

Այն համատեքստը, որտեղ կատարվել է  ոչ միայն ձեր մատնանշած, այլ մնացած բոլոր արտահայտությունները, հաշվի են առնվել 5-6 չափանիշների տրամաբանության մեջ՝ և անձը, և կարգավիճակը, և համատեքստը, և ձևն ու բովանդակությունը, և դիտավարությունը, և հնարավոր վնասի առկայությունը»,- ասաց դատախազը:

Քարոզարշավի ընթացքում Թելեգրամ ալիքներից մեկը գրել էր, որ  Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներից մեկի ժամանակ ասել էր. «Կամերան հլը էն կողմ տար. ասել եմ, դրանց սաղին բռնելու ենք շինենք»: 

Placeholder
Եկեք հասկանանք, թե՝ «դրանց սաղին բռնելու ենք, շինենք»-ը ի՞նչ է ենթադրում. Վարդևանյանը՝ դատախազին