Մուկուչյանը հակադարձում է Փաշինյանին
Իրավունք
11:01 12/07/2021
Հայաստան

Մուկուչյանը հակադարձում է Փաշինյանին

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը դիմող «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի մեջբերումը, որն արել է ԱԺ նիստում 2013 թ. սեպտեմբերի 10-ին:

«Ձեր ակտիվ մասնակցությամբ 2013 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են: Այսպիսի  խոսքեր հնչել են 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում, Նիկոլ Փաշինյանը այդ հարցն ուղղել է պարոն Մուկուչյանին: Հարցս հետևյալն է՝ պարոն Մուկուչյան, 2013 թվականի նախագահական ընտրությունները կեղծվե՞լ էին, թե՞ ոչ»,- հարցրեց Ա. Զոհրաբյանը:

«Ոչ, կեղծիք չի եղել»,- պատասխանեց Տ. Մուկուչյանը:

Ա. Զոհրաբյանը նաև հետաքրքրվեց՝ երբ է վերջին անգամ Տ. Մուկուչյանը Փաշինյանի հետ կապի մեջ եղել՝ հանդիպման կամ հեռախոսի միջոցով:

«Երբեք չեմ եղել»,- պատասխանեց Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։

Placeholder
Մուկուչյանը հակադարձում է Փաշինյանին