Եվրո-2020. Իտալիան՝ չեմպիոն
Աշխարհում
09:49 12/07/2021
Աշխարհ

Եվրո-2020. Իտալիան՝ չեմպիոն

Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության հաղթողն Իտալիայի ազգային հավաքականն է: 
Խաղի հիմնական ժամանակ ավարտվել է 1:1 հաշվով: Խաղում որոշիչ եղավ 11 մետրանոց հարվածաշարը:

Իտալիան առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 53 տարի առաջ: Սա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ հաղթանակների ամենամեծ ընդմիջումն է:

ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդներն ընտրել են հանդիպման լավագույն խաղացողին: Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին է, ով հավասարեցնելով խաղի հաշիվը՝ այն տեղափոխել է լրացուցիչ ժամանակ։

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է Եվրո-2020-ի լավագույն խաղացող։ Անգլիայի հետ վերջին հանդիպմանը 22-ամյա դարպասապահը հետխաղային 11 մետրանոցների ժամանակ երկու անգամ հետ է մղել մրցակիցների հարվածները՝ ապահովելով հաղթանակ իր երկրի համար։

Placeholder
Եվրո-2020. Իտալիան՝ չեմպիոն