13.07.2021. Կորոնավիրուսի 138 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Օրվա թեմա
11:17 13/07/2021
Հայաստան

13.07.2021. Կորոնավիրուսի 138 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 4150 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Առողջացել է 79 մարդ, մահացել է 4 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  226 597   դեպք, որոնցից  217 810 -ն` առողջացած, 4549-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1110 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5659 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3128 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 242 361 թեստավորում:

Placeholder
13.07.2021. Կորոնավիրուսի 138 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ