Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը:
Նիստի սկզբում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ դաշինքի պատգամավորի թեկնածու, 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ, ինչի մասին երեկ խոսել է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
«Կալանավորումը, իհարկե, կիրառվել է, որը ևս կանխատեսելի էր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Դատաքննության ընթացքը՝ ուղիղ եթերում: