Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ապօրինի, սակայն կալանավորել 2 ամսով։ Այս մասին հայտնում է Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Ավելի վաղ Երեմ Սարգսյանը գրել էր, որ բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։