13.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
Առողջություն
12:33 13/07/2021
ԼՂՀ

13.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք

Արցախի Հանրապետությունում հուլիսի 11-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9550 քաղաքացու հետազոտություն, որից 937-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2920 դեպք: Կատարվել է 27 502 թեստավորում:

Placeholder