Կամերային նվագախումբը կներկայացնի «Չորս դաշնամուր» խորագրով երեկոն
Մշակույթ
11:19 13/07/2021
Հայաստան

Կամերային նվագախումբը կներկայացնի «Չորս դաշնամուր» խորագրով երեկոն

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հուլիսի 16-ին «Արամ Խաչատրյան»   համերգասրահում կներկայանա «Չորս դաշնամուր» խորագրով համերգով: Նախագծի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգին որպես մենակատարներ ելույթ կունենան չորս հանրաճանաչ դաշնակահարներ Էլիան Ռեյեսը (Բելգիա), Քեյ Սաոթոմէն (Ճապոնիա), Լող Ֆավղը Կանը (Ֆրանսիա) և Վահան Մարտիրոսյանը: Չորս դաշնամուրը և նվագախումբը միաժամանակ կներկայանան մեկ բեմում:

Համերգային ծրագրում Խաչատրյանի, Վիվալդիի, Շտրաուսի, Պրոկոֆևի, Բիզեի ստեղծագործություններն են: Նշենք, որ ստեղծագործությունների մեծ մասը մշակված է հատուկ համերգի համար:

«Չորս դաշնամուր` մեկ բեմում» նախագիծն առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է 2015 թվականին: Հայաստանում նախագիծը մեծ հաջողություն ունեցավ և կրկնվեց մի քանի անգամ՝ տարբեր դաշնակահարների մասնակցությամբ:

 

Placeholder