Oլիմպիական ավանն արդեն գործում է
Աշխարհում
19:51 13/07/2021
Աշխարհ

Oլիմպիական ավանն արդեն գործում է

Տոկիոյի խաղերի օլիմպիական ավանն արդեն գործում է: Այս մասին հայտնել է կազմկոմիտեն, փոխանցում է ՀԱՕԿ-ը։ Համավարակի պատճառով բացման պաշտոնական արարողություն չի կատարվել:

Գյուղը  գտնվում է Տոկիոյի ծովածոցի ափին և զբաղեցնում է շուրջ 44 հա: Այն նախատեսված է 18 հազար մարզիկների համար: Նրանք խաղերի ընթացքում կզբաղեցնեն 3800 բնակարան:

Մարզիկները գյուղ կժամանեն իրենց մեկնարկից հինգ օր առաջ և պետք է հեռանան ավարտից հետո՝  երկու օրվա ընթացքում:

Գյուղում շուրջօրյա կգործի հատուկ բուժստորաբաժանում` վարակի ախտանիշներով մարզիկներին հետազոտելու համար: 

Placeholder