Տոկիոն՝ օլիմպիական խաղերի ամենապատրաստված մայրաքաղաքը
Աշխարհում
19:14 13/07/2021
Աշխարհ

Տոկիոն՝ օլիմպիական խաղերի ամենապատրաստված մայրաքաղաքը

Տոկիոյում գտնվող միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը  հանդիպել է  խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյի հետ: Բախը Տոկիոն  համարել է խաղերի պատմության ամենապատրաստված քաղաքը, գրում է ՀԱՕԿ-ը։

«Դուք լիովին կարող եք գոհ լինել կատարված աշխատանքից: Հաշված օրեր են մնացել խաղերի մեկնարկին, ինչը նշանակում է, որ դեռ կարելի է անհրաժեշտ գործեր կատարել:  Խնդիրը լիովին լուծված կհամարվի ավարտից հետո»,- ասել է  ՄՕԿ-ի ղեկավարը՝ հավելելով, որ հիմնական նպատակը խաղերի հուսալի և անվտանգ անցկացումն է:

Կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոն էլ անդրադառնալով խաղերին, նշել է.
«Տոկիոյի օլիմպիական խաղերը  համաճարակի պայմաններում  յուրատեսակ օրինակ կհանդիսանա: Բանն այն է, որ համաշխարհային սպորտի գլխավոր ստուգատեսը համավարակի պայմաններում անցկացվող առաջին օլիմպիական խաղերը կլինեն:

Հնարավոր է, որ ապագայում նույնպես նման իրավիճակում մրցումներ անցկացվեն, որովհետև Տոկիոյի օրինակն արդեն կա»։
 

 

Placeholder