Էրդողանը հայկական եկեղեցու հետ կապված միջադեպը որակել է «որպես սադրանք մեր միասնության դեմ»
Քաղաքական
12:55 13/07/2021

Էրդողանը հայկական եկեղեցու հետ կապված միջադեպը որակել է «որպես սադրանք մեր միասնության դեմ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու հետ կապված միջադեպը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

«Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Քադըքյոյի եկեղեցու (Սուրբ Թագավոր,–խմբ.) մոտ, ես որակում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ», - ասել Է Էրդողանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ: 

Ավեի ուշ՝ դեպքից հետո  քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիներն արդեն ձերբակալվել են:
 

Placeholder
Էրդողանը հայկական եկեղեցու հետ կապված միջադեպը որակել է «որպես սադրանք մեր միասնության դեմ»