RDIF-ի ղեկավարը հայտնել է Sputnik V-ի դեմ իրականացվող արշավի մասին
Առողջություն
20:10 13/07/2021
Հայաստան

RDIF-ի ղեկավարը հայտնել է Sputnik V-ի դեմ իրականացվող արշավի մասին

Sputnik V կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ մշակողների կողմից Եվրոպական դեղերի գործակալության (EMA) անբավարար տվյալների մասին տեղեկությունները ճշգրիտ չեն։ Այս մասին ասում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, գրում է «Ռիա Նովոստին»։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Sputnik V կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի եվրոպական կողմի գնահատման իր աղբյուրներին, հայտնել էր, որ Sputnik V մշակողները չեն կարողացել տրամադրել դեղի հաստատման համար անհրաժեշտ տվյալներ:

«Այս հաղորդագրությունները բոլորովին ճշգրիտ չեն։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Sputnik-ը ենթարկվում հարձակումների։ Մենք հետևել ենք Սպուտնիկի դեմ արշավ իրականացնող ընկերությանը, մասնավորապես, թե ինչպես է այն գրանցվել»,- ասել է Դմիտրիևը։

Placeholder
RDIF-ի ղեկավարը հայտնել է Sputnik V-ի դեմ իրականացվող արշավի մասին