Իտալիայում վարորդը այրվող ավտոբուսից փրկել է 25 երեխայի
Աշխարհում
20:18 13/07/2021
Աշխարհ

Իտալիայում վարորդը այրվող ավտոբուսից փրկել է 25 երեխայի

Երեքշաբթի օրը երեխաներ տեղափոխող ավտոբուսը հրդեհվել է Իտալիայի հյուսիսում գտնվող թունելում, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, հայտնել են հրշեջ ծառայությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը տեղի է ունեցել Լեկկո նահանգում՝ Կոմո լճի ափին:

Ինչպես նշում է «Corriere della Sera» թերթը, վարորդին հաջողվել է բոլոր 25 երեխաներին էլ դուրս բերել ավտոբուսի խցիկից, ինչից հետո մեքենան ամբողջությամբ բռնկվել է։ Նշվում է, որ ավտոբուսը երեխաներին տեղափոխում էը ամառային ճամբար:

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը տեղի է ունեցել անվադողի պայթյունի պատճառով: Չնայած խուճապային իրավիճակին, դեպքի մասնակիցներից ոչ ոք չի տուժել: Դեպքի վայր ժամանած բժիշկներն օգնություն են ցույց տվել երեք մեքենաների վարորդներին, որոնք գնում  էին ավտոբուսի հետևից։ Նրանք ստացել են թեթև թունավորում։

Ըստ աղբյուրի, թունելում հրդեհը մարելու համար հրշեջների 5 թիմ է ներգրավվել։ Դեպքի վայրից ստացված լուսանկարներում երևում է, որ ավտոբուսն այրվել է մինչև մետաղյա կմախքը, իսկ դրա շուրջ ասֆալտը ծածկված է հրդեհային փրփուրի մեծ շերտով:

Placeholder
Իտալիայում վարորդը այրվող ավտոբուսից փրկել է 25 երեխայի