Իրաքի Իմամ Հուսեյն հիվանդանոցի կրոնավիրուսային հիվանդների բաժանմունքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 54-ի
Աշխարհում
11:07 13/07/2021
Աշխարհ

Իրաքի Իմամ Հուսեյն հիվանդանոցի կրոնավիրուսային հիվանդների բաժանմունքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 54-ի

Իրաքի Դի Ղար նահանգի առողջապահության վարչությունը երեքշաբթի առավոտյան հայտարարել է՝ Նասիրիա քաղաքում գտնվող Իմամ Հուսեյն հիվանդանոցի կրոնավիրուսային հիվանդների բաժանմունքում բռնկված հրդեհի զոհերի թիվն աճել է` հասնելով 54-ի: Այս մասին գրում է Pars Today-ը։

Նշվում է, որ հրդեհի պատճառը եղել է թթվածնային բալոնի պայթյունը:

Իրաքյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ զոհերի թվում են հիվանդանոցի  բժշկական անձնակազմի հինգ անդամներ, երկու բուժքույր, երեք կին և ՆԳՆ մի աշխատակից (ենթադրաբար՝ հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը):

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին մեկնել է քաղաք՝ տեղեկանալու  հիվանդանոցի վիճակի մասին: Դեպքը հանգամանքները քննարկելու նպատակով, ալ-Քազեմին արտահերթ ժողով է հրավիրել Նասիրիա քաղաքում:

Իրաքի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ ալ-Հալբուսին նույնպես Թվիթերում գրել է, որ  երեքշաբթի օրը  խորհրդարանում հանդիպում է տեղի ունենալու՝ Իմամ Հուսեյն հիվանդանոցի հրդեհի չափերը պարզելու համար:

Հրդեհի բոլոր  զոհերին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Placeholder
Իրաքի Իմամ Հուսեյն հիվանդանոցի կրոնավիրուսային հիվանդների բաժանմունքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 54-ի