Իրաքի կորոնավիրուսով հիվանդներին բուժող հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 92-ի
Աշխարհում
17:59 13/07/2021
Աշխարհ

Իրաքի կորոնավիրուսով հիվանդներին բուժող հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 92-ի

Իրաքի հարավային Դի Քար նահանգի Նասիրիա քաղաքում COVID-19-ով հիվանդներին բուժող հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 92-ի։ Այս մասին գրում է Ria-ն՝ վկայակոչելով նահանգի առողջապահության վարչությունը:

Ավելի վաղ նահանգի առողջապահության վարչության խոսնակը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ հրդեհից զոհվել է 64 հիվանդ, շուրջ 100-ը վիրավորվել են:

«Ալ-Հուսեյն հիվանդանոցում բռնկված հրդեհներից զոհվածների թիվը հասել է 92-ի», - հայտնել է հեռուստաալիքը Twitter-ում:

Վարչության ներկայացուցիչը նշել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա, քանի որ զոհերից մի քանիսի վիճակը ծանր է:

Նախնական տեղեկություններով՝ հիվանդանոցում հրդեհը տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյունի պատճառով: 

Placeholder
Իրաքի կորոնավիրուսով հիվանդներին բուժող հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 92-ի