Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանության դեմ փողոցային պայքարը շարունակվելու է. Իշխան Սաղաթելյան
«Մենք խորհրդարան անցնելով՝ չենք դառնալու ընդամենը խորհրդարանական ընդդիմություն: Փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ»,- ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ իրենք մեծապես կարևորում են առաջիկայում ժողովրդի ինքնակազմակերպելը, անհնազանդության ակցիաները, շարժումները շարունակելը և երկու-երեք ճակատով այս իշխանության դեմ պայքարելը:
«Այսինքն` այն բոլոր գնահատումները, որոնք մինչև այս մենք տվել ենք այս իշխանություններին, մեր մոտեցումների մեջ որևէ բան չի փոխվել, հետևաբար, եթե մեր գնահատումները նույնն են, պայքարի միջոցներն ավելի վճռական են դառնալու:
Հենց հիմա հայտարարում եմ, որ փողոցային պայքարը շարունակվելու է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: