Երասխի հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքի հետևանքով զոհվածը   Սամվել Գագիկի Ալավերդյանն է
Իրավունք
15:44 14/07/2021
Հայաստան

Երասխի հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքի հետևանքով զոհվածը Սամվել Գագիկի Ալավերդյանն է

Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին

Placeholder
Երասխի հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքի հետևանքով զոհվածը Սամվել Գագիկի Ալավերդյանն է