14.07.2021. Կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Օրվա թեմա
11:11 14/07/2021

14.07.2021. Կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 5001 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 86 մարդ, գրանցվել է մահվան 3 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 756 դեպք, որոնցից 217 896 -ն` առողջացած, 4552-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1110 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5662 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3198 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 247 362 թեստավորում:


 

Placeholder
14.07.2021. Կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ