Նորա Մարտիրոսյանի արցախյան թեմայով ֆիլմն այսօր կցուցադրվի Կաննում
Մշակույթ
09:00 14/07/2021
Հայաստան

Նորա Մարտիրոսյանի արցախյան թեմայով ֆիլմն այսօր կցուցադրվի Կաննում

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին, ժամը` 11:30 ցուցադրվելու է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի Օլիմպիա 3 կինոթատրոնում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն) Նորա Մարտիրոսյանի ֆիլմը ցուցադրվելու է որպես 2020թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված ֆիլմ, որը ներկայացված է եղել փառատոնին որպես հայկական ֆիլմ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, ցուցադրությունը տեղի կունենա ռեժիսորի և պրոդյուսերի ներկայությամբ` հանրային և անվճար:

Ֆիլմն արցախյան թեմայով է, մեծ ծավալի նկարահանումներ են իրականացվել Արցախում, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված են եղել նաև հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական աջակցման թիմեր։ 

 

 

Placeholder