Միքելանջելոյի մատնահետքը՝ մոմե քանդակի վրա
Մշակույթ
17:35 14/07/2021
Աշխարհ

Միքելանջելոյի մատնահետքը՝ մոմե քանդակի վրա

Միքելանջելոյին պատկանող ենթադրյալ մատնահետք է հայտնաբերվել  մոմե քանդակի մակերևույթին

Artguide.com-ի փոխանցմամբ, «Ալբերտ և Վիկտորիա» թանգարանի մասնագետները,հետք են նկատել,արձանիկը նկուղային պահոցից տեղափոխելուց հետո։

Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանի մասնագետները կարծում են, որ հայտնաբերել են  Միքելանջելոյի բութ մատի հետքը մոմե քանդակի մակերևույթին:

2020 թվականի գարնանը վերականգնող մասնագետները վերին պատկերասրահից այդ փխրուն աշխատանքը տեղափոխել էին ավելի զով,նկուղային տարածք ՝ այն բարձր ջերմաստիճանից պաշտպանելու համար: Հինգ ամիս անց քանդակը վերադարձրել են Պատկերասրահ։ Սակայն այդ ժամանակ էլ հենց  պատասխանատուները մատնահետք են նկատել։

Մատնահետքը տեսանելի է դարձել մեղրամոմի քիմիական կազմի փոփոխության շնորհիվ, որը պայմանավորված է ջերմաստիճանի և խոնավության տատանումներով:

Մոմե քանդակը ստեղծվել է 500 տարի առաջ, որպես հենարան ավելի մեծ՝ ծառայի մարմարե քանդակի համար,որը նախատեսված էր Վատիկանում գտնվող Հռոմի Պապ երկրորդի անավարտ դամբարանի  համար։

Ներկայումս այդ ամբողջական բայց անավարտ արձանը ներառված է Ֆլորենցիայի պատկերասրահի ակադեմիայի հավաքածուում։

Մոմե քանդակը մի քանի պահպանված նախապատրաստական մոդելներից մեկն է, որը պատկերացում է տալիս նկարչի չիրականացված մտահղացման մասին։

Եթե հնարավոր լինի ապացուցել, որ մատնահետքն իսկապես պատկանում է Միքելանջելոյին, ապա դա շատ կօգնի լուծել արձանի իսկության վերաբերյալ կասկածները:

Placeholder
Միքելանջելոյի մատնահետքը՝ մոմե քանդակի վրա