«Դելտա» շտամը արագ է տարածվում Եվրոպայում և կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել․
Առողջություն
20:30 14/07/2021
Աշխարհ

«Դելտա» շտամը արագ է տարածվում Եվրոպայում և կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել․

Այս վիրուսը 40-60% -ով ավելի վարակիչ է, քան ալֆա  տարբերակը։ Այս մասին ասվում է Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալության և Հիվանդություննեի կանխարգելման եվրոպական կենտրոնի համատեղ հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ-ում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի մոտ 90 տոկոսն օգոստոսի վերջին է բաժին  ընկնելու։ «Դելտա» շտամը մտահոգություն է առաջացնում, քանի որ արագ է տարածվում Եվրոպայում և կարող է լուրջ խոչընդոտ դառնալ համավարակը վերահսկողության տակ առնելու գործընթացում: Առկա տվյալները ցույց են տալիս, որ վիրուսը 40-60 տոկոսով ավելի վարակիչ է, քան «ալֆա» տարբերակը: Բացի այդ, «Դելտա» շտամը կարող է կապված լինել հոսպիտալացման ավելի մեծ վտանգի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Դելտա» շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում վերջին մի քանի ամսվա ընթացքում, ապա տարածվել այլ երկրներում:
 

Placeholder