Ֆրանսիական Compagnie Hallet Eghayan խումբը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում
Օրվա թեմա
09:16 14/07/2021
Հայաստան

Ֆրանսիական Compagnie Hallet Eghayan խումբը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում

Ֆրանսիական Compagnie Hallet Eghayan խումբը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում` Սևանում, Գավառում, Երևանում և կներկայացնի իր «Մի ոստ դուրս կգա » պարային ներկայացումը:

Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայության հաղորդմամբ, մուտքն ազատ է:

«Մի ոստ դուրս կգա» ներկայացման առանցքում Արվեստ-Գիտություն հակադրության թեման է: Այն ոգեշնչված է Անտոնականների հիվանդախնամների միության դեղագործական պատմությունից:

Հյուրախաղերը կազմակերպվում են Ֆրանկոֆոնիայի շուրջ  «Lettres pour L’Arménie» գեղարվեստական և մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում: Այն սկիզբ է առել 2018թ.-ին և ամեն տարի նոր ստեղծագործություն է հանձնում հանդիսատեսի դատին:

Հյուրախաղերի շրջանակներում կլինեն վարպետության դասեր Ֆրանս- Ֆորմասիոն Ինտերնասիոնալի Սևանի և Գավառի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ֆրանսախոս ուսանողների համար։

Հյուրախաղերին աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԸ
·  Հուլիսի 16-ին ժամը 17։00-ին վարպետության դասերի ամփոփումն ու «Մի ոստ դուրս կգա » ներկայացումը Սևանի մշակույթի պալատում
·   Հուլիսի 17-ին ժամը 17։30-ին վարպետության դասերի ամփոփումն ու «Մի ոստ դուրս կգա» ներկայացումը Գավառի թատրոնում
·  Հուլիսի 19-ին ժամը 17:00-ին պարային համույթը կլինի Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (UFAR) «Ներշնչված գիտաժողովի» համար: Պարային համույթին և ՍերինեԹադևոսյանին կհյուրընկալի Առնո Բաբաջանյան համերգասրահը` պարի և երգի տարրերպարունակող գիտաժողովի համար:
·  Հուլիսի 20-ին ժամը 19։00-ին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Մի ոստ դուրս կգա» ներկայացումը։

Հնարավորություն կլինի նվիրատվություն կատարել համալսարանին կից գործող հիմնադրամին,որը զբաղվում է ռազմական գործողությունների հետևանքով տուժած ուսանողների խնդիրներով։
 

 

Placeholder