Իտալիայի Բրանկալեոնեի քաղաքային խորհուրդը ընդունել է Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ
Քաղաքական
10:52 14/07/2021
Աշխարհ

Իտալիայի Բրանկալեոնեի քաղաքային խորհուրդը ընդունել է Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ

2021թ. ապրիլի 29-ին Իտալիայի Բրանկալեոնե քաղաքի (Ռեջիո Կալաբրիա) քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ։ Այս մասին տեղեկությունը տարածել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ Կալաբրիայի հայ համայնքի կողմից ներկայացրած միջնորդությունը ներկայացրել է  քաղաքային խորհրդի անդամ Մարտինա Տոսկանոն։

«Շնորհակալություն ենք հայտնում Մարտինա Տոսկանոյին, Բրանկալեոնեի քաղաքապետ Սիլվեստրո Գարոֆֆոլոյին և քաղաքային խորհրդի բոլոր անդամներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder
Իտալիայի Բրանկալեոնեի քաղաքային խորհուրդը ընդունել է Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ