ՍԴ-ն ավարտեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործի քննությունը
Իրավունք
14:55 14/07/2021
Հայաստան

ՍԴ-ն ավարտեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործի քննությունը

Սահմանադրական դատարանն ավարտեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 4 քաղաքական ուժի բողոքների քննությունը: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց գործի քննության ավարտի մասին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ գործով որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
 

Placeholder
ՍԴ-ն ավարտեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործի քննությունը