Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022-ի ապրիլի 10-ին և 24-ին
Քաղաքական
13:37 14/07/2021
Աշխարհ

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022-ի ապրիլի 10-ին և 24-ին

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի ապրիլի 10-ին և 24-ին։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը, գրում է swissinfo-ն։

Ատալը բացատրել է, որ առաջին փուլը տեղի կունենա կիրակի՝ ապրիլի 10-ին: Ֆրանսիական քաղաքական իրողություններն այնպիսին են, որ հաղթողին որոշելու համար, որպես կանոն, պահանջվում է երկրորդ փուլ. այն տեղի կունենա ապրիլի 24-ին:

Ատալը նաև ասել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 12-ին և 19-ին:

Հունիսի վերջին ֆրանսիական լրատվամիջոցները հրապարակեցին Ipsos-  և Sopra Steria-ի հարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ նախագահ Էմանուել Մակրոնը և աջ ծայրահեղական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը շարունակում են մնալ ֆավորիտներ նախագահական ընտրություններում:

Ըստ հարցման, 2021 թվականի հունիսի վերջին Մակրոնը և Լը Պենը առաջին փուլում կստանան 24% և կանցնեն երկրորդ փուլ: Երրորդ տեղում կլինի աջ քաղաքական գործիչ Քսավիեր Բերտրանը (18%):

Placeholder
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022-ի ապրիլի 10-ին և 24-ին