Կորել է կապը ՀՀ ԶՈՒ զինծառայողի և վարորդի հետ. ՊՆ
Հասարակություն
15:42 14/07/2021
Հայաստան

Կորել է կապը ՀՀ ԶՈՒ զինծառայողի և վարորդի հետ. ՊՆ

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

ՊՆ-ից հայտնում են, որ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Placeholder
Կորել է կապը ՀՀ ԶՈՒ զինծառայողի և վարորդի հետ. ՊՆ