Օտարերկրացիների՝ ՀՀ-ում պատվաստման կարգը
Առողջություն
19:03 15/07/2021
Հայաստան

Օտարերկրացիների՝ ՀՀ-ում պատվաստման կարգը

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։ 

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.

Հյուսիսային պողոտա,
«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,
«Մեգա մոլ» առևտրի կենտրոն,
«Դալմա մոլ» առևտրի կենտրոն,
«Կասկադ» համալիր։

Placeholder