Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
15.07.2021. Կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 5662 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 126 մարդ, գրանցվել է մահվան 4 դեպք:
Հուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 949 դեպք, որոնցից 218 022 -ն` առողջացած, 4556-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1110 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5666 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3261 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 253 024 թեստավորում: