ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը՝ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
Քաղաքական
11:06 15/07/2021
Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը՝ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Բլինքենը սրտանց շնորհավորանքներ է հղել Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած ընտրություններից հետո, որում, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի համաձայն, ընտրողների հիմնական իրավունքներն ու ազատությունները հիմնականում հարգվել են, և մրցակիցները կարող էին ազատ քարոզչություն իրականացնել: Բլինքենը հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները:

«Պետքարտուղարը կարևորեց ԱՄՆ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործընթացին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը: Նա խրախուսեց Հայաստանին՝ կառուցողական ներգրավվել ԵԱՀԿ-ում: Քարտուղար Բլինքենը վերահաստատեց իր աջակցությունը՝ Ադրբեջանից բոլոր հայ կալանավորվածների շուտափույթ վերադարձին Հայաստան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
 

Placeholder