Վրաստանի Ցիցիշվիլիի անվան կլինիկայում կորոնավիրուսով վարակված նորածինը մահացել է
Տարածաշրջան
14:55 16/07/2021
Տարածաշրջան

Վրաստանի Ցիցիշվիլիի անվան կլինիկայում կորոնավիրուսով վարակված նորածինը մահացել է

Ցիցիշվիլիի անվան կլինիկայում արհեստական շնչառությանը միացված կորոնավիրուսով վարակված նորածինը  մահացել է: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Զիցիշվիլիի մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին:

Նրա խոսքով, մեկ ամսական երեխան վարակվել էր բրիտանական «Ալֆա» շտամով, և բժիշկներն ամեն ինչ անում էին նրան փրկելու համար:

«Դժբախտաբար, կլինիկայում գտնվող հիվանդը, ով ավելի քան երկու շաբաթ բուժվում էր մեզ մոտ և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, արհեստական շնչառության տակ, և վարակվել էր «Ալֆա» բրիտանական շտամով, մահացավ: Չնայած ներգրավված էին բժշկական անձնակազմը, ցավոք, նրան փրկել չհաջողեց ոչ միայն մեր կլինիկան, այլև երկրի բժշկական խորհուրդը: Հիվանդը կլինիկա է ընդունվել հինգ օրական հասակում», – ասել է Դավիթ Ռեխվիաշվիլին:

Ռեխվիաշվիլիի խոսքով՝ կլինիկայում գտնվող ևս երկու անչափահասներ ծայրահեղ ծանր վիճակում են:

«Մյուս երկու հիվանդների վիճակը նույնպես ծայրահեղ ծանր է: Մեկը բրիտանական շտամ ունի, մյուսը՝ հնդկական: Այս փուլում նրանց վիճակը մեզ թույլ չի տալիս կատարել որոշակի կանխատեսում», – ասել է Դավիթ Ռեխվիաշվիլին:

Placeholder
Վրաստանի Ցիցիշվիլիի անվան կլինիկայում կորոնավիրուսով վարակված նորածինը մահացել է