Դա Նիկոլի հերթական նվերն է Ալիևին. Գեղամ Նազարյան
Քաղաքական
15:29 16/07/2021
Հայաստան

Դա Նիկոլի հերթական նվերն է Ալիևին. Գեղամ Նազարյան

«Այսօր մենք հայտնվել ենք մի վիճակում, որ Հայաստանի քաղաքական ու իրավական մարտահրավերները մարտահրավերներ չեն, այլ կա մեկ մարտահրավեր, որն արտահայտվում է միայն մեկ մարդու տեսքով: Այն մարդն է, ով զավթել է իշխանոթյունը և չի թաքցնում իր մտադրությունները»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը: 

Նա ընդգծեց, որ իրենց ամբողջ ռեսուրսները, միտքը, աշխատանքը պետք է ուղղված լինի այդ մարդուն ոչ միայն վարչախմբի ղեկավարից հեռացնելուն, այլ մեկուսացնելուն, քանի որ նա չի էլ թաքցնում իր մտադրւթյունները:

«Երբ հայտարարում է, որ խաղաղություն հաստատելու մանդատ է ստացել, դրա տակ նկատի ունի Հայաստանի վերջնական կապիտուլյացիան և ուրիշ ոչինչ»,- ընդգծեց Նազարյանը:

Նա հիշեցրեց, նաև պնդեց, որ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթում ոչ մի տող չկա գրված Տավուշի, Արարատի մարզերի անկլավների մասին. «Դա Նիկոլի հերթական նվերն է Իլհամ Ալիևին, որն ուզում է մատուցի։ Իր սեփական նախաձեռնությունն է»: 

Քաղաքագետը համոզված է, որ այսպես կոչված խաղաղության փաստաթղթի միակ նպատակն է լինելու Արցախը Ադրբեջանի Հանրապետության կազմում ճանաչելը, ինչը չի էլ թաքցնում Փաշինյանը:

«Քաղաքական միտքը, առաջադեմ հանրությունն ամեն ինչ պետք է անի, որ մենք կարողանանք Հայաստանը փրկել վերջնական կործանումից, քանի որ անկլավների հանձնումն ու Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, նշանակում է, որ Հայաստանը  այլևս գոյություն չի ունենա: 

Եկեք մեզ չխաբենք, Հայաստանը թուրքական միավորի է վերածվելու»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Նրա կարծիքով, խորհրդարանական ընդդիմության գուցե միակ գործը ԱԺ-ում պետք է լինի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որպեսզի հանրությունն իմանա, թե ինչ հրեշների հետ մենք գործ ունենք:

Placeholder
Դա Նիկոլի հերթական նվերն է Ալիևին. Գեղամ Նազարյան