Օլիմպիական խաղերին ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով. ՄՕԿ
Աշխարհում
18:15 16/07/2021
Աշխարհ

Օլիմպիական խաղերին ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով. ՄՕԿ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է կարևոր  փաստաթուղթ:  Այնտեղ ասվում է, թե ինչ ազդեցություն կունենան  մարզիկների և տեխնիկական անձնակազմի մոտ կորոնավիրուսի դրական թեստերը`  վիճակահանության և մրցումների ժամանակացույցերի վրա:

Կանոնակարգը մշակվել է  միջազգային  մարզական ֆեդերացիաների հետ համատեղ, գրում է ՀԱՕԿ-ը։
Գործողությունների ընթացքը կախված կլինի կոնկրետ հանգամանքներից:

Մասնավորապես  ուշադրության են արժանի երեք հիմնական կետեր.

1. Ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Փոխարենը, կօգտագործվի «չմեկնարկած»  կամ  սպորտում ընդունված որևէ համարժեք տերմին:

2.  Մարզիկների և թիմերի արդյունքները կարձանագրվեն` հաշվի առնելով մրցումների այն փուլը, որտեղ արդյունքը դրական է եղել:

3. Հնարավորության դեպքում հիվանդ մարզիկի կամ թիմի տեղը կտրվի այն մարզիկներին և  հավաքականներին, որոնք համապատասխանում են կանոնակարգում  նշված  չափանիշներին:

 

Placeholder