16.07.2021. Կորոնավիրուսի 162 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Տարածաշրջան
11:04 16/07/2021
Հայաստան

16.07.2021. Կորոնավիրուսի 162 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 4700 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 162 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 106 մարդ, գրանցվել է մահվան 2 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 111 դեպք, որոնցից 218 128 -ն` առողջացած, 4558-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1110 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5668 կորոնավիրուսով հիվանդ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3315 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 257 724 թեստավորում:

Placeholder
16.07.2021. Կորոնավիրուսի 162 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ