Նիդերլանդների կինոթատրոններում ցուցադրվելու է Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմը
Մշակույթ
09:15 16/07/2021
Աշխարհ

Նիդերլանդների կինոթատրոններում ցուցադրվելու է Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմը

Հուլիսի 15-ից  Նիդերլանդների կինոթատրոններում ցուցադրվում է Շառլ Ազնավուրին նվիրված՝ «Aznavour, Le Regard de Charles» վավերագրական ֆիլմը։ Այս մասին տեղեկանում ենք Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից։ 

Հուլիսի 14-ին դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի «Eye Film Museum»-ում ներկա գտնվեց Շառլ Ազնավուրին նվիրված «Aznavour, Le Regard de Charles» վավերագրական ֆիլմի նախադիտմանն, որը կազմակերպվել էր Ամստերդամի Alliance Francaise կենտրոնի նախաձեռնությամբ և դեսպանության աջակցությամբ։

Լեգենդար շանսոնիեի կյանքի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է վերջինիս անձնական արխիվում պահվող, իր իսկ կողմից տարբեր տարիներին կատարված տեսաձայնագրությունների հիման վրա։

Placeholder
Նիդերլանդների կինոթատրոններում ցուցադրվելու է Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմը