Շենքի բակում հայտնաբերված նորածնին վիճակը շարունակում է կայունանալ
Առողջություն
11:28 16/07/2021
Հայաստան

Շենքի բակում հայտնաբերված նորածնին վիճակը շարունակում է կայունանալ

Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր տեղափոխված նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է: Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից

Երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:

Placeholder
Շենքի բակում հայտնաբերված նորածնին վիճակը շարունակում է կայունանալ