Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ քննել է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 4 քաղաքական ուժի բողոքները։ Այնուհետև ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ, այսօր օրենքով սահմանված վերջին օրն է, որ ՍԴ-ն պետք է հրապարակի իր որոշումը։
«Ունենք հետևյալ իրավիճակը. ամիս 17-ն է, ժամը 12։52, ՍԴ-ից դեռ նորություն չկա։ Նորմա՞լ է սա։ Ոչ այնքան։ Այդյոք նշանակում է, որ արդեն կանխորոշված է։ Եկեք ձեռնպահ մնամ»,- «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց ՍԴ-ում «Հայաստան» դաշինքը ներկայացնող Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ իրենք ՍԴ դիմումը ներկայացրել էին Սահմանադրական արդարադատության ակնկալիքով։
«Միանշանակ է՝ այն, որ ՍԴ դիմումի շրջանակներում բավականին ծավալուն թե վերլուծական, թե խնդիրների բացահայտման, ընդհուպ կարծես հետաքննչական, քննչական գործողություններ էինք կարողացել անել, փաստ է»,- ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։