ՍԴ-ն ուժի մեջ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը
Քաղաքական
21:10 17/07/2021
Հայաստան

ՍԴ-ն ուժի մեջ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց հունիսի 20-ին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումները։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ»,- հայտարարեց նա։ 

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել էին ու քննել նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

ՀՀ Սահմանադրական դատարանը գործը քննել է հուլիսի 9-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ, այնուհետև հեռացել է խորհրդակցական սենյակ։ Այսօր օրենքով սահմանված վերջին օրն է, որ ՍԴ-ն պետք է հրապարակեր իր որոշումը։

Placeholder
ՍԴ-ն ուժի մեջ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը