Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Տոկիոյի Օլիմպիական ավանում
Աշխարհում
10:05 17/07/2021
Աշխարհ

Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Տոկիոյի Օլիմպիական ավանում

Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն է հայտնաբերվել Տոկիոյի Օլիմպիական ավանում: Միևնույն ժամանակ հիվանդի քաղաքացիությունը, սեռը և տարիքը չեն նշվել։ news.ru-ի հաղորդմամբ, հայտնում է NHK հեռուստաալիքը: Նշվում է միայն, որ օտարերկրյա պատվիրակության անդամներից միայն մեկի թեստն է դրական եղել։

Ակնկալվում է, որ խաղերին կմասնակցեն շուրջ 19 հազար մարզիկներ, վեց օրից խաղերը կսկսվեն:

Նշենք, որ արտասահմանցի երկրպագուները չեն կարողանա ներկա լինել Օլիմպիական խաղերին՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով:

Placeholder
Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Տոկիոյի Օլիմպիական ավանում