«Հայաստան» դաշինքի անդամներին բերման են ենթարկել պաստառների համար
Քաղաքական
17:40 17/07/2021
Հայաստան

«Հայաստան» դաշինքի անդամներին բերման են ենթարկել պաստառների համար

Այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել նաև «Հայաստան» դաշինքի անդամներ Մարիա Պետրոսյանին և Նիկողոս Հովհաննիսյանին: 

«Մեզ բերման ենթարկեցին այ էս պաստառների համար…

Թուրքի վաստակներ, էս տղերքն ազատության մեջ են լինելու, ու բոլորիդ դաժան օրեր են սպասվում։ Ազատություն քաղբանտարկյալներին։

Հ.Գ. Նկարներն արվել են ոստիկանությունում»,- գրել է Նիկողոս Հովհաննիսյանը։ 

Նշենք, որ նկարներում Սյունիքի համայնքապետերն են և   «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավար Արամ Գասպարյանը, ովքեր կալանավորված են կամ ձերբակալված։ Նրանց պաշտպանների պդնմամբ, առաջաֆրված մեղադրանքներն անհիմն են։ 

 

Placeholder